211652_close_icon
views-count41202 դիտում article-date 22:52 07-04-2019

Մութ ամպեր են կուտակվում Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և նրա քաղաքապետ որդու գլխին. նրանց մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին է դիմել Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ, 54-ամյա Նորիկ Վարդանյանը, և հայտնել, որ 2006թ. ինքը պետությունից գնել է Չարենցավան-Արզական խաչմերուկում գտնվող նախկին բենզալցակայանը և այն իր միջոցներով վերագործարկել ու կառուցել գազալցակայան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Վարդանյանը Ս. Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2009 թվականին Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շագգալդյանը ստիպել է իրեն, որպեսզի իրեն պատկանող նշված գազալցակայանի հարյուր տոկոսի կեսը ձևական՝ 150 հազ. դրամով, վաճառի իր որդուն՝ Հակոբ Շահգալդյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Շահգալդյանը ներկայումս հանդիսանում է Չարենացավանի քաղաքապետը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ՀՀ քրեական դատավարության 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու նպատակով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում հատկանիշներով դիմումն ուղարկվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր