211652_close_icon
views-count12608 դիտում article-date 21:38 07-04-2019

Երևանում բախվել են «Արարատբանկի» վարկային մասնագետի Volkswagen-ն ու Արարատի գինու կոմբինատի աշխատակցի Opel-ը. վերջինս տապալել է լուսացույցը. կոմբինատի պահեստապետն էլ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 5-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 08:25-ի սահմաններում, Պարոնյան և Ձորափի փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 27-ամյա Վիգեն Խոցանյանի վարած Volkswagen մակնիշի 93 VR 999 համարանիշի և Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Միսակյանի վարած Opel մակնիշի 35 AO 330 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Խորեն Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել խաչմերուկը կարգավորող լուսացույցը: Գ. Շամշյանի տեղեկութուններով, վարորդներից Վ. Խոցանյանը աշխատում է «Արարատբանկում», որպես վարկային մասնագետ, Ա. Միսակյանը Արարատի գինու-կոնյակի-օղու կոմբինատում, իսկ վիրավոր Խ. Դանիելյանը նույն կոմբինատում՝ որպես պահեստապետ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր