211652_close_icon
views-count1843 դիտում article-date 22:17 07-04-2019

Լիբիայի ազգային միասնության կառավարությունը պահանջել է ձերբակալել խռովարար մարշալ Հալիֆ Հաֆթարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լիբիայի ազգային միասնության (ԼԱՄ) կառավարությունը պահանջել է ձերբակալել Լիբիական ազգային բանակի հրամանատար Հալիֆ Հաֆթարին, որին մեղադրում են դավաճանության և հեղաշրջման մեջ: Այդ մասին երկրի դատախազի հետ հանդիպմանը հայտարարել է ԼԱՄ-ի ղեկավար Ֆաիզ Սարաջը: Նա ընդգծել է, որ Տրիպոլիի վրա հարձակում գործած բոլոր անձինք, այդ թվում՝ Հաֆթարը, կանգնելու են դատարանի առջև: Ներկա պահին Լիբիայում երկիշխանություն է. բացի միջազգային հանրության կողմից ճանաչված ԼԱՄ-ը, երկրի արևելքում գործում է Աբդալլա Աբուրահման ատ-Թանիի ժամանակավոր կառավարությունը, որին աջակցում է Հաֆթարը: Հիշեցնենք, որ Հաֆթարի բանակը երեկ գրավել է Տրիպոլիի միջազգային օդանավակայանը և պատրաստվում է մտնել երկրի մայրաքաղաք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր