211652_close_icon
views-count1238 դիտում article-date 19:37 07-04-2019

Զոհրաբ Մնացականյանը հարգանքի տուրք մատուցեց Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 5-ին Կիգալի կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Ռուանդայի ցեղասպանության թանգարան և հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին: Թանգարանում կատարած շրջայցից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում՝ մասնավորապես նշելով. «Սա եվս մեկ միասնական պատասխանատվության հիշեցում է՝ դիմակայելու ցեղասպանության հիմքային պատճառներին՝ անարդարությանը, անհանդուրժողականությանը, խտրականությանը և ատելությանը: Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակում է: 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված Հայոց ցեղասպանությունը և դրա շարունակական ժխտումը հիշեցում է, որ ոչ մի քաղաքական նկատառում, բարոյական պատասխանատվության առումով ոչ մի փոխզիջում չի վերացնի այդ պատասխանատվությունը: Հուսով եմ, որ այս թանգարանը՝ որպես ցեղասպանության և դրա ժխտման դեմ պայքարի ամուր դրսևորում, բարոյապես ուժեղ կլինի դիմակայելու այդ հանցագործության ժխտմանը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր