211652_close_icon
views-count33968 դիտում article-date 17:28 07-04-2019

Խոշոր ավտովթար Երևանում. 53–ամյա վարորդը «Գազպրոմ Արմենիա»-ի դիմաց Nissan Teana-ով բախվել է բետոնե բաժանարար գոտուն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Մարտիկ Գրիգորյանը իր վարած Nissan Teana մակնիշի 13 MG 300 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիմաց, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Գրիգորյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կարեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև բժիշկները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր