211652_close_icon
views-count1505 դիտում article-date 13:37 07-04-2019

ԵԿՄ-ն պարտավոր է վերադառնալ իր ակունքներին, և մենք այսօր այստեղ ենք մեր սխալներն ուղղելու համար. Սասուն Միքայելյանի ելույթը ԵԿՄ համագումարում. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/07/sasun-mikayelyan/2967262?fbclid=IwAR0UZ05BCcp5vQx83nCuTI5sqtFAb0Uce5GxJH6jGqqd8PV51JZw_LYHHMQ]Tert.am[/url]-ը գրում է. Մենք այսօր այստեղ ենք մեր սխալներն ուղղելու, ԵԿՄ-ն պարտավոր է վերադառնալ իր ակունքներին: Այս մասին այսօր Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարին իր ելույթում ասաց ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Ելույթի սկզբում Սասուն Միքայելյանը ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի և նահատակված մարտական ընկերների հիշատակը: Նրա խոսքով՝ ԵԿՄ ստեղծումն իր հիմքում ունեցել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովել միասնականությունը ռազմի դաշտում, միավորել բոլոր կամավորական ջոկատներին մեկ միասնական գաղափարի շուրջ: Սակայն, 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած 19 տարիների ընթացքում, ըստ նրա՝ օրվա իշխանություններին հաջողվել է քայլ առ քայլ պառակտել ԵԿՄ-ն, ստեղծել բազմաթիվ միավորումներ, դրանք հանել միմյանց դեմ, ներքաշել կեղտոտ քաղաքական խարդավանքների մեջ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/07/sasun-mikayelyan/2967262?fbclid=IwAR0UZ05BCcp5vQx83nCuTI5sqtFAb0Uce5GxJH6jGqqd8PV51JZw_LYHHMQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր