211652_close_icon
views-count1477 դիտում article-date 12:30 07-04-2019

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Ապրիլի 7-ին, ժամը 00:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ժ.Մ.-ին (ծնված 1952 թ.) և մոտեցրել մահճակալին: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: *** Ապրիլի 6-ին, ժամը 20:53-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչն ընկած է հատակին, չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել Զ.Ա.-ին (ծնված 1941 թ.) և մոտեցրել մահճակալին, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Նմանատիպ նյութեր