211652_close_icon
views-count4134 դիտում article-date 22:10 06-04-2019

Մարշալ Հաֆթարի բանակը գրավեց Տրիպոլիի օդանավակայանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լիբիական ապստամբ ազգային բանակը՝ մարշալ Հալիֆ Հաֆթարի գլխավորությամբ, հայտարարեց Տրիպոլիի միջազգային օդանավակայանը ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնելու մասին: «Լիբիայի բնակիչների համար աննախադեպ պատմական իրադարձություն է. ԼԱԲ-ը այս պահին վերահսկողություն է հաստատել Տրիպոլիի միջազգային օդանավակայանի նկատմամբ», նշված է հրամանատարության հայտարարության մեջ: Նշվում է, որ Հաֆթարի բանակը մտադիր է օդանավակայանն օգտագործել որպես հենարան՝ Տրիպոլիի մնացած հատվածների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: Հիշեցնենք, որ Հաֆթարը երեկ հայտարարել էր Տրիպոլիի օդանավակայանը գրավելու մասին, ինչից հետո ազգային համաձայնության կառավարությունը հայտնեց օդանավակայանը նորից ետ գրավելու մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր