211652_close_icon
views-count2241 դիտում article-date 15:53 06-04-2019

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման և համաներումով ազատ արձակվել. Tert.am

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատարանը մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նա համաներմամբ ազատ է արձակվել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/04/06/babayan/2966797]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Դատարանը Բաբայանին մեղավոր է ճանաչել, դատապարտել 3,6 տարի ազատազրկման, իսկ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն՝ Բաբայանն ազատվել է պատժի կրումից»,-ասաց Խաչատրյանը: Նշեք, որ ըստ վերը նշված օրենքի՝ պատժից ազատվում են առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկման ենթարկված անձինք: Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում էր «Օլիմպավան» մարզական համալիրում Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր