211652_close_icon

Մեղրիի ոստիկաններն իրանցիների մոտ հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբեր ու ափիոնանման զանգվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4019 դիտում article-date 16:06 06-04-2019
Օրերս ոստիկանության Մեղրիի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին, որոնք իրացվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի ծառայողների համատեղ միջոցառումներով։ Մեղրիի սահմանայնին անցակետի չեզոք գոտում զննվեց Իրանի քաղաքացի, 56-ամյա Ղասեմ Նադիմիի <<Հյունդայի>> մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվեց տարբեր գույների հոգեներգործուն 8 դեղահաբ։ Դարձյալ Մեղրի սահմանային անցակետում իրավապահները զննեցին նաև 34-ամյա Էսմայիլ Ռահագոզարիի <<Պեժո>> մակնիշի ավտոմեքենան։ Վարորդի կողքի նստելատեղին հայտնաբերվեց հոգեներգործուն 10 դեղահաբ։ Նախնական տվյալներով՝ դեղահաբերն ընկել էին նրա կնոջ գրպանից։ Զննության ենթարկվեց նաև դարձյալ Իրանի քաղաքացի 64-ամյա Հոսսեին Սաեեդիի <<Սկանիա>> մակնիշի ավտոբուսը։ իրավապահները վարորդի նստելատեղի մոտ հայտնաբերեցին հոգեներգործուն 1 դեղհաբ, ինչպես և պոլիեթիլենային փաթեթներ՝ ափիոնանման զանգվածենրով։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերված դեղահաբերն ու ափիոնանման զանգվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքերի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր