1078 դիտում
15:39 06-04-2019
Վալերիյ Օսիպյանը կրկին ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կազմ ու պատրաստ, զենք ու հանդերձանքով, հպարտ կեցվածքով, և ամենակարևորը՝ պատրաստակամ․ ոստիտկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Առավոտ կանուխ նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու։ Ամիսներ առաջ էին մեկնել սահման և ամիսներ անց դարձյալ նույն վճռականությամբ կրկին բռնելու են Տավուշի ճամփան։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նրանց բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
<<Անգամ մեկ վայրկյան չեմ կասկածել ձեր խիզախության վրա։ Համոզված էի, որ նորից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ ընտանիքի պատիվը>>,-ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերիյ Օսիպյանը:
Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրելու պարտականությունը հրապարակային երդմամբ հաստատելուց և Հայաստան աշխարհի բարօրության համար աղոթելուց հետո ոստիկանները հանդիսավոր երթ արեցին ու ճամփա ընկան։
Հաջորդ օրը մարտական առաջադրանքը երկու շաբաթ փայլուն կատարելուց հետո, դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Վերադարձան ու շարահարապակում կրկին շարք կազմեցին։ Հերթափոխին իր շնորհակալությունը հայտնելու էր եկել Հայաստանի ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կրկին ականատես է իր պաշտոնավարման լավագույն դրվագներից մեկին։ <<Հպարտություն և պատիվ է ղեկավարել մի համակարգ, որն ունի ձեր պես ծառայողներ․ դուք բարձրացնում եք մեր հեղինակությունն ու մեր նկատմամբ հասարակության երախտագիտությունն ու վստահությունը>>,-ամփոփեց Վալերիյ Օսիպյանն ու պարգևատրեց ծառայության մեջ աչքի ընկածներին։
Պարգևատրմանը հաջորդեց հանդիսավոր քայլերթը։
Նրանք կրկին կանցնեն հասարակական կարգի պահպանությանը՝ մինչև կրկին դիրքեր բարձրանալու լուսաբացը։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
17:42 19-11-2018
Վալերիյ Օսիպյանը Ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3270 դիտում
17:39 20-04-2019
Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2404 դիտում
18:54 29-06-2019
Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1009 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
595 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
403 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը