211652_close_icon
views-count8905 դիտում article-date 11:21 06-04-2019

«Թեղուտ»-ը վերաբացվում է. ո՞վ է նոր օպերատորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանից: Նրա խոսքերով՝ «Թեղուտ» ընկերությունում գործադիր և գլխավոր տնօրեններ են արդեն նշանակվել, գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Մոտ երեք ամսից ընկերությունը հնարավորություն կունենա շահագործել հանքավայրը: Նշենք, որ այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում ևս հանքարդյունաբերությամբ է զբաղվում: Պարզվում է՝ Նորիկ Պետրոսյանն արդեն սկսել է զբաղվել Թեղուտով»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր