211652_close_icon
views-count3045 դիտում article-date 10:14 06-04-2019

Առաջին անգամ հանցագործությունների թվի նվազում է արձանագրվել. Օսիպյանն արդյունավետ միջոցներ է սկսել կիրառել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այս տարի գրանցվել է հանցագործությունների բացահայտման քանա­կի աճ: Հայտարարությունն ինքնին ուշագրավ էր, և թեմայի հետ կապած «Փաստ» օրա­թերթը գրավոր հարցում էր ուղարկել Ոս­տիկանություն: Հարցմանն ի պատաս­խան՝ Ոստիկանությունը տրամադրել է վիճակագրություն առաջին եռամսյա­կում օպերատիվ-ծառայողական գործու­նեության նախնական արդյունքների մա­սին: Ըստ այդմ, իրականացված լայնա­ծավալ օպերատիվ-կանխարգելիչ միջո­ցառումների արդյունքում, հունվար- փետրվար ամիսների հարաբերակցու­թյամբ, ոստիկանությանը հաջողվել է կրճատել հանցագործությունների աճի տեմպը (2019թ. հունվար ամիս՝ 35,3%, փետրվար՝ 13,4%), իսկ մարտին առա­ջին անգամ արձանագրվել է հանցագոր­ծությունների թվի նվազում՝ 11,3%-ով կամ 288 դեպքով (2018թ. մարտին ար­ձանագրվել է 2548 դեպք, 2019թ. մար­տին՝ 2260 դեպք): Հարկ է նշել, որ ըստ տրամադրված տեղեկատվության, բացահայտման արդյունավետությունը նույնպես կայուն աճում է: Եթե հունվարին այն կազմել էր 43,0%,փետրվարին՝ 44,6%, ապա մար­տին 1,7%: Հավելենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգում խոսում են, որ Օսիպյանը ոստիկանության օպերա­տիվ աշխատանքները կազմակերպելու բավականին արդյունավետ միջոցներ է սկսել կիրառել՝ սկսած հանցանք բացահայտող ծառայողներին խրախուսելուց մինչև կազմակերպչական բազմաթիվ այլ նորարարություններ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր