211652_close_icon
views-count1900 դիտում article-date 10:47 06-04-2019

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդրանիկ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2019 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը եւ կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով կարգապահական հանձնաժողովի նորընտիր կազմին՝ Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը լինելու է արդյունավետ, հանձնաժողովն առաջնորդվելու է իրավաչափ քննություն եւ վերահսկողություն իրականացնելու սկզբունքով։ Նիստի օրակարգում ոստիկանության 10 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի եւ եզրակացությունների քննարկումն էր։ Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին հիշյալ ծառայողներից 8-ի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, իսկ երկուսին հայտարարել խիստ նկատողություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր