211652_close_icon
views-count6038 դիտում article-date 23:36 05-04-2019

Փարավոն Միրզոյան. «Արժեքներն անհետացել են ոչ թե Ազգային պատկերասրահից, այլ ցուցահանդեսային կենտրոնից». Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/04/05/1034221/?fbclid=IwAR1g_nhMh8-raAh19RFnFc7XPrftcjVNP_sc64OfNGVjv7cDNBheu236RMo]Aravot.am[/url]-ը ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանին խնդրեց մեկնաբանել այն տեղեկատվությունը, թե Ազգային պատկերասրահից 120 միլիոն դրամ արժեքով մշակութային արժեքներ են անհայտացել, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Պարոն Միրզոյանը հայտնեց, որ թյուր տպավորություն է ստեղծվել, թե խոսքը վերաբերվում է Հայաստանի ազգային պատկերասրահին, մինչդեռ այն իրականում Մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է, որը Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ միացել է Հայաստանի ազգային պատկերասրահին: «Իրականում ստուգվել է ցուցահանդեսային կենտրոնը, եւ այնտեղից են բացակայում այդ ստեղծագործությունները, բայց ժողովուրդը կարող է թյուրիմացաբար ընկալել, թե Ազգային պատկերասրահից են դրանք անհայտացել: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/04/05/1034221/?fbclid=IwAR1g_nhMh8-raAh19RFnFc7XPrftcjVNP_sc64OfNGVjv7cDNBheu236RMo]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր