211652_close_icon
views-count1442 դիտում article-date 22:30 05-04-2019

2019-ի 1-ին եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք. ԱԱԾ

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք, ընդհանուր առմամբ բացահայտվել է 66 սահմանախախտ, որոնցից 36-ը՝ սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանությանը։ Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից, նշված ժամանակահատվածում անցման կետերում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 503 քաղաքացի, ովքեր նույնպես սահմանված կարգով հանձնվել են Ոստիկանությանը։

Նմանատիպ նյութեր