211652_close_icon
views-count957 դիտում article-date 22:38 05-04-2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է գրքի շնորհանդես

Ապրիլի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Հիդրոմետ ծառայության աէրոլոգիական կայանի աշխատակից Դավիթ Համբարձումյանի Ապրումներ բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հիդրոմետ ծառայության տնօրեն Արմեն Դպիրյանը, ԱԻՆ համակարգի աշխատողների արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Այն տպագրվել է ԱԻՆ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության օժանդակությամբ: Միջոցառման ընթացքում Դավիթ Համբարձումյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ աշխատակիցների ստեղծագործական մտքին օժանդակելու և նախաձեռնողականությանը օժանդակելու համար: Հեղինակը միջոցառման մասնակիցներին նվիրեց իր ժողովածուն: Հանդիպումն ավարտվեց Դավիթ Համբարձումյանի ասմունքով:

Նմանատիպ նյութեր