Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է գրքի շնորհանդես
Ապրիլի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Հիդրոմետ ծառայության աէրոլոգիական կայանի աշխատակից Դավիթ Համբարձումյանի Ապրումներ բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Հիդրոմետ ծառայության տնօրեն Արմեն Դպիրյանը, ԱԻՆ համակարգի աշխատողների արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:
Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Այն տպագրվել է ԱԻՆ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության օժանդակությամբ:
Միջոցառման ընթացքում Դավիթ Համբարձումյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ աշխատակիցների ստեղծագործական մտքին օժանդակելու և նախաձեռնողականությանը օժանդակելու համար:
Հեղինակը միջոցառման մասնակիցներին նվիրեց իր ժողովածուն: Հանդիպումն ավարտվեց Դավիթ Համբարձումյանի ասմունքով: