211652_close_icon
views-count6642 դիտում article-date 20:00 05-04-2019

«Դուխով Հայաստան բաց հասարակություն» «ֆեյք» էջի հեղինակը ձերբակալվել է, հարուցվել է քրգործ. Արթուր Վանեցյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/05/artur-Vanetcyan/2966290]Tert.am [/url]- գրում է. Վարչապետից ստացած հանձնարարականը՝ պայքարել «ֆեյքերի» դեմ, արդեն իսկ կատարվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այսօր ձերբակալվել է մեկ անձ, «Ֆեյսբուքում» շատ հայտնի մի էջ կա, որը ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում, դա «դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն է: Կարծում եմ՝ բոլոր օգտատերերը շատ լավ գիտեն: Այդ էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով, մնացած մանրամասները ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի»,- ասաց ԱԱԾ տնօրենը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/05/artur-Vanetcyan/2966290]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր