211652_close_icon
views-count975 դիտում article-date 23:12 05-04-2019

Մայրության և գեղեցկության օրը Կարապի լճի շրջակայքում կկազմակերպվի «Ստեղծագործում են կանայք» խորագրով ցուցահանդես-վաճառք

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված՝ ապրիլի 7-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը Կարապի լճի շրջակայքում նախատեսել է կազմակերպել «Ստեղծագործում են կանայք» խորագրով ցուցահանդես-վաճառք /ժամը 11:00-20:00 /, որտեղ իրենց աշխատանքները կցուցադրեն 60–ից ավել ստեղծագործող կանայք: Ցուցահանդեսի ընթացքում անցորդներին կներկայացվեն ձեռքի աշխատանքներ՝ զարդեր, կաշվե իրեր, բնական կոսմետիկ միջոցներ, հուշանվերներ և բազում այլ պարագաներ: Բոլոր մասնակիցները և անցորդ կանայք կստանան վարդեր: Սիրո՛վ հրավիրում ենք մասնակցելու ցուցահանդես-վաճառքին և ծանոթանալ տաղանդաշատ կանանց ձեռքի յուրօրինակ աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր