211652_close_icon
views-count2070 դիտում article-date 18:42 05-04-2019

Դիեգո Սիմեոնե. Տրամադրված ենք հաղթել «Բարսելոնային» «Կամպ Նոույում»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեբ անդրադարձել է Լա Լիգայում «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպմանը: 31-րդ տուրից առաջ կատալոնացիները «Ատլետիկոյից» առաջ են 8 միավորով: «Մենք այնտեղ ոչ մի անգամ չենք հաղթել, ոչ մի անգամ: Իհարկե, ես գերլավատեսորեն եմ տրամադրված: Ամեն ինչ կախված է վաղվա խաղից: Մեր միակ հնարավորությունը պահպանել չեմպիոնության շանսերը՝ «Կամպ Նոույում» հաղթանակն է: Բայց նրանք Մեսի ունեն: Մենք մեծ հարգանք ենք տածում նրա հանդեպ, բայց ոչ՝ վախ: Նրա տուգանայինները՝ դա մաքուր որակ է: Կան պահեր, երբ պետք է զգույշ գործել, Մեսիի դեպքում հատկապես: «Բարսելոնայում» կա որոշակի հիերարխիա: Նրա մարզիչը մեծագույն աշխատանք է կատարում: Նախորդ տարի, նրանց հետ՝ ցավոք սրտի, Հռոմում տեղի ունեցավ այն, ինչ այս տարի եղավ մեր հետ Թուրինում: Այս տարի նրանք նախանձելի վիճակում են: Գավաթի եզրափակիչ, մեծ առավելություն առաջնությունում, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Շատ բարդ է խաղացողներին սովորեցնել մշտապես հաղթել: Վալվերդեն մեծագույն աշխատանք է կատարում այն խաղացողների հետ, որոնք կան նրա տրամադրության տակ», ասելլ է Սիմեոնեն:

Նմանատիպ նյութեր