211652_close_icon
views-count1621 դիտում article-date 16:06 05-04-2019

Կոտայքի մարզում 1 օրով վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 9-ը 10:00 կդադարեցվի ք. Հրազդան, Վերին Աղբյուրակ թաղամասի, ք. Աբովյան, Քաղսի, Սոլակ,Բջնի, Քարաշամբ, Թեղենիք, Զորավան, Ալափարս, Կարենիս, Արզնի, Կոտայք, Նոր Գյուղ գյուղերի, Նուռնուսի և Արգելի ամառանոցների, Արամուսի Վան ամառանոցային թաղամասի, «Առողջ Սունկ» ՍՊԸ, «Ռոլանդ և Սուսան» ՍՊԸ, «Ասկե Գրուպ» ՓԲԸ, Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ, «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ, «Զեփելին» ՍՊԸ, «Կոտայք» գարեջրի գործարանի, Աբովյանի հացի գործարան ՓԲԸ, Աբովյանի Ռազմական ոստիկանություն, «Արմենի Տոբակո կոմպանի» ՍՊԸ, «Բենան» ՍՊԸ և «Թամարա» ՍՊԸ-ների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար [b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր