211652_close_icon
views-count585 դիտում article-date 15:57 05-04-2019

Ֆինանսների նախարարությունը ստուգումներ է սկսել Շիրակի պետական համալսարանում

ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունն ապրիլի 1-ից ստուգումներ է իրականացնում Շիրակի պետական համալսարանում։ Այս մասին հայտնեցին ֆինանսների նախարարությունից։ Ստուգումներն իրականացվում են իրավապահ մարմնի կողմից կայացված որոշմամբ։ Հիշեցնենք, որ 2018-ին ՇՊՀ ուսանողները ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին սկսել, ինչին հաջորդեց ռեկտորը հրաժարականը, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Երվանդ Սերոբյանը: Համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր էին բացահայտվել։ Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նմանատիպ նյութեր