211652_close_icon
views-count738 դիտում article-date 16:59 05-04-2019

Կրթության և գիտության նախարարն անարդյունավետ է աշխատում. ԲՀԿ պատգամավոր

Հայաստանի կրթության և գիտության նախարարն անարդյունավետ է աշխատում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Վերջինս ընդգծեց, որ եթե ԿԳ նախարարը համարում է, որ քաղաքական որոշումներով կարելի է փոխել երկրի գլխավոր բուհի ռեկտորին, ապա այդ մոտեցմանը համաձայնելն անհնար է։ «Եթե ռեկտորին հաջողվում է ապահովել բուհի նորմալ գործունեությունը, նա հանցագործություններ չի կատարել, ապա պետք է մնա իր պաշտոնին»,-նշեց պատգամավորը։ Հավելեց, որ եթե ԿԳ նախարարը ոչ արդյունավետ է աշխատում, ապա ինչո՞ւ տվյալ նախարարությունը ևս չեն լուծարում։

Նմանատիպ նյութեր