211652_close_icon
views-count1093 դիտում article-date 17:12 05-04-2019

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 21.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 57-ամյա Մուրադ Հ.-ն, որը 2019թ. մարտի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր