211652_close_icon
views-count1891 դիտում article-date 13:20 05-04-2019

Մոուրինյոն կարող է վերադառնալ Իտալիա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը կարող է վերադառնալ Իտալիայի առաջնությունը, որտեղ նա նախկինում գլխավորում էր «Ինտերը»: Պորտուգալացին կապ է հաստատել միլանյան ակումբի հետ, ինչպես նաև՝ «Ռոմայի»: Հռոմեացիները Մոուրինյոյի հետ հեռախոսազրույց են ունեցել, սակայն բանակցությունները նախնական փուլում են գտնվում: Մոուրինյոն համաձայնվել է «Ինտերում» աշխատավարձի իր պահանջները նվազեցնել տարեկան 10 միլիոն եվրոյից մինչև 8 մլն: Նրա թեկնածությունը հավանության է արժանացել «Ինտերի» փոխնախագահ Խավյեր Ձանետիի կողմից: Միևնույն ժամանակ «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հակված է թիմ հրավիրել «Չելսիի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:

Նմանատիպ նյութեր