211652_close_icon
views-count1025 դիտում article-date 11:51 05-04-2019

Կոտայքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Գեղադիր, Հացավան, Գառնի համայնքներ, քննարկել առկա խնդիրների լուծման տարբերակները

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևոր է համարում անմիջական այցերի միջոցով ուսումնասիրել մարզի համայնքներում առկա խնդիրները և քննարկել դրանց արդյունավետ լուծման տարբերակները: Մարզպետն ապրիլի 3-ին հերթական այցով Գեղադիր, Հացավան, Գառնի համայնքներում էր: Գեղադիրում Ռոմանոս Պետրոսյանն այցելել է համայնքի մանկապարտեզ, որը երկար տարիներ չի գործել: Նպատակը տեղում ծանոթանալն էր մանկապարտեզի պայմաններին և հնարավորություններին: Կառավարության՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերով մանկապարտեզը կապիտալ վերանորոգվել էր, իսկ 2018 թվականի նոյեմբեր ամսին Տարածքային Զարգացման Հիմնադրամի և մասնավոր ներդրողի կողմից ձեռք է բերվել ամբողջ գույքը, ինչը թույլ կտա մայիսի 1-ից սկսել մանկապարտեզի գործունեությունը: Գործելու է երկու խմբով՝ նախատեսված շուրջ 60 սանի համար: Հաջորդ կանգառը Հացավան համայնքում էր: Այստեղ մարզպետն այցելել է չգործող մշակույթի տուն, որի հիմնանորոգման համար Կոտայքի մարզպետարանի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության արդյունքում ծրագրային հայտ է ներկայացվել ՏԿՁՆ՝ 2019 թվականի սուբվենցիաների միջոցով ֆինանսավորվելու նպատակով: Գառնի համայնք կատարած այցի ընթացքում էլ մարզպետը ծանոթացել է ապրիլի 15-ից մեկնարկող ներհամայնքային խմելու ջրագծերի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքներին ու ընդգրկման ծավալներին: Ծրագրի արդյունքում ամբողջովին արդիականացվելու է խմելու ջրի ներքին ցանցը (17 կմ): Գառնի համայնքում աշխատանքներն իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների՝ 2018 թվականին հաստատված ծրագրով. շահած ծրագրի արժեքը 150 000 000 դրամ է, որից 100 000 000 դրամը՝ պետական բյուջեի, 50 000 000 դրամը համայնքի ֆինանսավորման արդյունքում:

Նմանատիպ նյութեր