211652_close_icon
views-count38802 դիտում article-date 11:09 05-04-2019

«Կասկադյորական» ավտովթար Երևանում. BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել հաստաբուն ծառն ու բախվել բնակելի շենքի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում BMW մակնիշի 34 AM 872 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի ծառերին, այնուհետև առաջ ընթացել, տապալել հաստաբուն ծառն ու բախվել բնակելի շենքի պատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ Երևանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր