211652_close_icon
views-count4719 դիտում article-date 09:50 05-04-2019

Սերժ Սարգսյանի Արցախ այցը փոխե՞ց Փաշինյանի ծրագրերը. նա մասնակցելու է ԵԿՄ համագումարին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 7-ին Արցախում նախատեսված է Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցու օծման արարողությունը, որին հրավիրված են բարձրաստիճան պաշտոնյաներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Վերջերս անընդհատ տեղեկատվություն էր շրջանառվում, թե արարողությանը ներկա է գտնվելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այդ պատճառով միգուցե նույնիսկ հետագձվի ԵԿՄ համագումարը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետն Արցախ չի մեկնելու, այլ մասնակցելու է հենց ԵԿՄ համագումարին։ Եվ ավելին` մեր տեղեկություններով` ԵԿՄ համագումարն այդ օրը նախատեսելն ամենևին էլ պատահական չէ։ Իսկ Արցախ պատվիրակություն կմեկնի Հայաստանից, որի կազմում կլինի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Արցախ մեկնելու հրավեր է ստացել նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ հրավերից տեղյակ չէ. վարչապետը մասնակցելու է Երևանում կայանալիք ԵԿՄ համագումարին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր