4935 դիտում
09:50 05-04-2019
Սերժ Սարգսյանի Արցախ այցը փոխե՞ց Փաշինյանի ծրագրերը. նա մասնակցելու է ԵԿՄ համագումարին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 7-ին Արցախում նախատեսված է Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցու օծման արարողությունը, որին հրավիրված են բարձրաստիճան պաշտոնյաներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։
Վերջերս անընդհատ տեղեկատվություն էր շրջանառվում, թե արարողությանը ներկա է գտնվելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այդ պատճառով միգուցե նույնիսկ հետագձվի ԵԿՄ համագումարը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետն Արցախ չի մեկնելու, այլ մասնակցելու է հենց ԵԿՄ համագումարին։ Եվ ավելին` մեր տեղեկություններով` ԵԿՄ համագումարն այդ օրը նախատեսելն ամենևին էլ պատահական չէ։ Իսկ Արցախ պատվիրակություն կմեկնի Հայաստանից, որի կազմում կլինի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Արցախ մեկնելու հրավեր է ստացել նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ հրավերից տեղյակ չէ. վարչապետը մասնակցելու է Երևանում կայանալիք ԵԿՄ համագումարին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1875 դիտում
10:10 03-02-2017
Փետրվարի 18-ին ԵԿՄ համագումարին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»
1695 դիտում
10:48 12-02-2019
Փոխե՛լ քննադատության ոճը, չհարձակվե՛լ բոլորի և ամեն ինչի վրա․ «Առավոտ»
1552 դիտում
10:05 18-02-2014
Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը նույնպես մասնակցել են ԵԿՄ համագումարին․ Ժողովուրդ
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»