211652_close_icon
views-count3930 դիտում article-date 23:28 04-04-2019

ԱԱԾ-ն ՀՀ-ում պետք է զբաղվի բացառապես հետախուզական ու հակահետախուզական գործունեությամբ․ Դ․ Իոաննիսյանը` ԱԱԾ-ին վարչապետի հանձնարարության մասին. Tert.am

ԱԱԾ-ն Հայաստանում պետք է զբաղվի բացառապես հետախուզական ու հակահետախուզական գործունեությամբ։ [url=https://www.tert.am/am/news/2019/04/04/arm/2965429?fbclid=IwAR3g2roLHw1r3Nm1b9VEcovdDb981DvOtsbrc2py8YYkLux0K4dD7sL3aaw]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`ԱԱԾ-ին տրված հանձնարարությանը՝ կապված մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալու հետ։ Նա նկատեց, որ այս հարցում իր հետ համակարծիք են նաև քաղաքացիական հասարակության շատ անդամներ։ Միևնույն ժամանակ Իոաննիսյանը հասկանում է վարչապետի մտահոգությունը՝ «ֆեյք» լուրերի հետ կապված։ «Ինչ վերաբերում է հարցին՝ «ֆեյք» լուրերն ու ապատեղեկատվական արշավները վնասում են ազգային անվտանգությանը, ասեմ, որ վտանգում են ժողովրդավարությունը, հետևաբար, նաև ազգային անվտանգությունը։ Բայց դրանց դեմ պայքարը պետք է լինի բացառապես ժողովրդավարական արժեքների պաշտպանության տրամաբանությամբ, իսկ ժողովրդավարական արժեքների անբաժանելի մաս է նաև խոսքի ազատությունը։ Իրականում ՀՀ օրենսդրությունն այս մասով թերի է և քիչ լծակներ է տալիս իրավապահներին որևէ բան անելու այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ պետք է սկսենք քննարկել օրենսդրական փոփոխություններ, բայց այդ օրենսդրական փոփոխությունները որևէ պարագայում չպետք է լինեն այնպիսին, որ որևէ կերպ սահմանափակեն, օրինակ՝ իշխանությանը քննադատելու հնարավորությունը, այդ թվում նաև անանուն»,- ասաց նա։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/04/arm/2965429?fbclid=IwAR3g2roLHw1r3Nm1b9VEcovdDb981DvOtsbrc2py8YYkLux0K4dD7sL3aaw]այստեղ[/url] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր