211652_close_icon
views-count42001 դիտում article-date 23:01 04-04-2019

Էրեբունու ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին հայտնի խոսքը. «Գողը տնից չլինի, եզը երդիկից չեն հանի». տաք հետքերով հայտնաբերել են տունը թալանողին. տուժածն ու թալանողը ՀՀ ՊՆ ծառայողներ են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Ավագյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքերի ծառայողները (բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ) ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Էրեբունու քննչական բաժնի քննիչների հետ, գողություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Վ. Ավագյանին: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են, որ նա բերման ենթարկվելուց կարճ ժամանակ առաջ հարմարեցված բանալիով բացել է Նոր Արեշի 4-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Մանվել Զաքարյանի տան դուռը և այնտեղից հափշտակել վերջինիս որդու՝ 35-ամյա Մանուկ Զաքարյանին պատկանող արծաթե մատանին, ձեռքի ժամացույցը և հիշողության կրիչներ: Ոստիկաններն ու քննիչները Վ. Ավագյանի մոտ գողոնը մասամբ հայտնաբերել են: Քննիչի որոշմամբ այն առգրավվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ավագյանն ու Մ. Զաքարյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր