211652_close_icon
views-count3997 դիտում article-date 22:35 04-04-2019

Ռոնալդուն պարտվեց դատը Der Spiegel-ին

Գերմանական Der Spiegel պարբերականը դատարանում հաղթեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Դատը վերաբերում էր Football Leaks-ի հրապարակումների հիման վրա տպագրված հոդվածներին՝ ֆուտբոլիստի կողմից հարկերից խուսափելոջ մեխանիզմների մասին: Պորտուգալացու շահերը ներկայացնող իրավաբանական ընկերությունը ամսագրին դատի էր տվել՝ վերջինիս մեղադրելով անձնական կյանքի իրավունք ախտելու մեջ, ինչպես նաև նրանում, որ տեղեկությունը ստացվել էր փաստաթղթերից, որոնք գողացվել էին Ռոնալդուի փաստաբանի համակարգիչը կոտրելու միջոցով: 2017թ. փետրվարին Համբուրգի դատարանը Der Spiegel պարտադրել էր ժամանակավորապես կայքից հեռացնել հոդվածները: Երեքշաբթի օրը ֆուտբոլիստի փաստաբանները՝ կանխատեսելով, որ պարտվելու են գործը, որոշել էին ետ վերցնել հայցադիմումը: Եթե Der Spiegel պարտվեր դատը, ապա տուգանվելու էր 250 հազ. եվրոյով: Ավելի վաղ նշել էինք, որ Ռոնալդուն 18,8 մլն եվրո տուգանք է վճարելու և պայմանական պատիժ է ստանալու հարկերից խուսափելու համար:

Նմանատիպ նյութեր