211652_close_icon
views-count3050 դիտում article-date 22:12 04-04-2019

Գերմանիան քիչ առաջ վավերացրեց ՀՀ- ԵՄ համաձայանգիրը

Գերմանիայի Բունդեսթագն այսօր՝ ապրիլի 4–ին քննարկել և վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Բեռլինից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը հրավիրված էր մասնակցելու քննարկմանը։ Նրա խոսքով՝ բոլոր հիմնական քաղաքական ուժերը կողմ են արտահայտվել համաձայնագրին։ Դեմ ձայներ չեն եղել։ Ձեռնպահ են քվեարկել միայն «Այլընտրանք Գերմանիայի համար» և նախկին կումինստական կուսակցության խմբակցությունները։ «Շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գերմանացի գործընկերներին»,– ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի նման կարևոր երկրի կողմից վավերացումը տեսանելի քաղաքական ուղերձ կարող է լինել եվրոպական մյուս երկրների խորհրդարանների համար։ Աշոտյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արտաքին քաղաքականության հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը միասնական պետք է գործեն։ «Ես, որպես այս համաձայնագրի ստորագրմանհ ամար մեծ ջանք գործադրած քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինչպես նաև հաշվի հառնելով իմ ներդրած անձնական ջանքերը, շահագրգռված եմ, որ համաձայնագիրն արագորեն վավերացվի։ Շարունակելու ենք այդ ուղղությամբ ներդնել մեր ջանքերն ու փորձը»,– ասաց նա՝ ընդգծելով, որ այդ փաստաթուղթը Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն ձեռքբերումներից մեկն է վերջին տարիներին։ Հիշեցնենք, որ ԵՄ–Հայաստան համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերին։ Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=fO0oRGDegOs]News.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր