1067 դիտում
21:44 04-04-2019
«MAN Truck & Bus AG» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով
Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «MAN Truck & Bus AG» ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրեն Հելմուտ Գրոսհաուսերի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Տարբեր տարողության քաղաքային ավտոբուսներն աշխատում են գազով, դիզելային վառելիքով և հիբրիդային շարժիչով:
Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկների փաթեթին՝ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման ծրագրում: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև տեղեկացրել է, որ ավտոբուսների արտադրության ոլորտում մի շարք հայտնի ընկերություններ ևս արդեն իսկ ներկայացրել են առաջարկներ:
Հելմուտ Գրոսհաուսերը նշել է, որ ընկերությունը հետաքրքված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել: «MAN Truck & Bus AG» ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրենը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ ավտոբուսների գնային քաղաքականության ու հետագա սպասարկմանն առնչվող:
Նմանատիպ նյութեր
1239 դիտում
19:42 24-01-2019
«Հայգեր Բաս» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով
2369 դիտում
23:40 18-04-2019
Ռուսական հայտնի ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով
Այս բաժնից
400 դիտում
18:27 26-04-2024
Գլխավոր դատախազությունում միջազգային համագործակցության առնչությամբ քննարկում է կազմակերպվել
457 դիտում
18:02 26-04-2024
Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի հետ