211652_close_icon
views-count1269 դիտում article-date 20:08 04-04-2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին

Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վատիկանի և Հայաստանի հարաբերություններին, զինված ուժերում հոգևոր ծառայությունների գործառույթներին և խնդիրներին, կրոնական ազատություններին և հոգևոր դաստիարակությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է բանակ-եկեղեցի կապի անհրաժեշտությունը և կանոնակարգված հարաբերությունների կառուցումը:

Նմանատիպ նյութեր