211652_close_icon
views-count709 դիտում article-date 20:28 04-04-2019

ԱԻՆ փրկարար ծառայությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում վարժանքներ է անցկացրել աշխատակիցների համար

Ապրիլի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացրեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները և տարահանման յուրահատկությունները», «Միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմաներով սեմինար-պարապմունք, որին մասնակցեցին գրասենյակի աշխատակիցները և որոշ աշխատակիցների ընտանիքների անդամները: Միջոցառման նպատակն էր բարձրացնել արտակարգ իրավիճակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների պատրաստվածությունն ու աղետների ռիսկերի վերաբերյալ իրազեկվածությունը: Մինչ սեմինար-պարապմունքը, անցկացվեց երկրաշարժի դեպքում շենքից աշխատակիցների տարահանման գործնական վարժանք: Համատեղ քննարկումների արդյունքում՝ իրականացվեց վարժանքի վերլուծություն: Սեմինարի շրջանակներում ծավալվեց ակտիվ քննարկում, կարծիքների փոխանակում: Հնչեցված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Նմանատիպ վարժանքներն ու սեմինարները կազմակերպվում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կողմից իրականացվող բնակչության իրազեկվածության ու պատրաստվածության բարձրացման միջոցառումների շրջանակներում՝ ընդգրկելով պետական կառավարման համակարգի կառույցներ, մասնավոր, հասարակական ու միջազգային կազմակերպություններ:

Նմանատիպ նյութեր