211652_close_icon
views-count1205 դիտում article-date 23:12 04-04-2019

Լենա Նազարյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը, խմբի անդամները եւ պատգամավորներն ապրիլի 4-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակության հետ: ՉԺՀ ԺՆՀԺ Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ արդեն նկատել է, որ հայերն ունեն հարուստ պատմական ժառանգություն, շատ հյուրասեր են եւ տաղանդավոր: Շեն Յուեյուեն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություների հաստատումից մինչ այսօր հայ-չինական կապերը դինամիկ զարգանում են: Նշվել է, որ երկու երկրների միջեւ ավելանում են առեւտրաշրջանառության ծավալները, զարգանում է համագործակցությունը մի շարք ոլորտներում: Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքեր գործադրել՝ առաջ մղելու եւ իրականացնելու նոր նախաձեռնություններ ու ծրագրեր: Խոսելով խորհրդարանների միջեւ հաստատված լավ հարաբերությունների եւ երկխոսության մասին՝ Շեն Յուեյուեն անհրաժեշտ է համարել խորացնել համագործակցությունը հանձնաժողովների, բարեկամական խմբերի եւ կին պատգամավորների միջեւ կոնկրետ թեմաների շուրջ: Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանում եւս ձեւավորվել է մեր երկրի հետ բարեկամական խումբ, որը բաղկացած է 15 պատգամավորից:

Նմանատիպ նյութեր