211652_close_icon
views-count828 դիտում article-date 22:48 04-04-2019

Թիվ 37 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց. կասկածյալը ոստիկանությունում է

Ապրիլի 3-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Կասյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ից 17.10-ն ընկած ժամանակահատվածում, Արտակ Կ.-ն թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում 39-ամյա մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային և ապահովագրական քարտեր: Արտակ Կ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը առգրավված է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր