211652_close_icon
views-count793 դիտում article-date 21:19 04-04-2019

Քաղաքացին ինքնաձիգ ու փամփուշտներ է հանձնել ոստիկանություն

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 3-ին, ժամը 00.25-ին, բաժին է ներկայացել 48-ամյա մի տղամարդ և հանձնել 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ և 7.62 մմ տրամաչափի 51 փամփուշտ: Ըստ տղամարդու հայտարարության՝ ներկայացված զենք-զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 20.00-ին, Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի վերջնամասում գտնվող իր անասնագոմի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում: Դրանք պատկանում են իրեն. բերել է Արցախյան պատերազմից և մոռացել այդ մասին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր