211652_close_icon
views-count1084 դիտում article-date 23:17 04-04-2019

Գազի արտահոսք Ջրաշենում

Ապրիլի 4-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Ջրաշեն գյուղի 5 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որն նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր