211652_close_icon
views-count982 դիտում article-date 19:12 04-04-2019

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

[color=#CC0000]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/color] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [color=#CC0000]Լարսի մասին[/color] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր