211652_close_icon
views-count2086 դիտում article-date 20:16 04-04-2019

Եկել է մեր պարտքը բնությանը վերադարձնելու ժամանակը. Վեոլիա Ջուր

Մարդը վերցնում է բնությունից: Այդ թվում ջուր: Նաեւ ի դեմս Վեոլիա ջրի: Եւ դա բնական է. բա էլ ինչպե՜ս բավարարես սպառողների կարիքները: Վերցնում է, բացելով ջրի ակունքներ, կառուցելով խողովակաշարեր, պոմպակայաններ ու ջրամբարներ: Ու մոռանալով, որ առանց այդ ջրի դատապարտում է նույն բնությանը: Հետո էլ զարմանում է, որ չորանում է ծառ ու ծաղիկ, պակասում է ջրհորների ջուրը, անապատն էլ առաջ է գալիս լայն քայլերով: Թվում էր, թե այսպես էլ շարունակվելու է եւ դա մի անխուսափելի գին է, որ պետք է վճարենք մեր հարմարավետությունն ապահովելու համար: Բայց ահա Վեոլիա ջուրն ապացուցում է հակառակը:  Ոչ միայն ասում է՝ եկել է մեր պարտքը բնությանը վերադարձնելու ժամանակը, այլեւ սկսել է այն վերադարձնել: Դեռեւս անցած ամռանը Աշոցքում գտնվող «Զույգաղբյուրից» Գյումրին ստանում էր վայրկյանում 590 լիտր ջուր: Այսօր այդ քանակը իջել է 500-ի: Քաղաքում «Շիրակ» տեղամասի կողմից այսպես կոչված գաղտնի վթարների հայտնաբերման, ճնշումների կարգավորման, հին ջրագծերի՝ իրենց հոսակորուստներով հանդերձ, շահագործումից հանման, բաշխիչ ցանցի գոտիավորման, փականային համակարգի տեղադրման շնորհիվ հնարավոր է դարձել փուլ առ փուլ նվազեցնել ջրի առքն այս աղբյուրից:  Սպառողը դրանից չի տուժել. Գյումրիում 2017-18թթ. ջրամատակարարման տեւողությունն ավելացել է՝ հասնելով միջինը 80 տոկոսի: Իսկ բնությունը միանշանակ շահել է՝ ետ ստանալով ամբողջ 90 լիտր ջուր վայրկյանում: Աշոցքի «գարնանային» ձյունն ի՜նչ էր, որ խոչնդոտներ ջրմուղագործներին օր առաջ իրականություն դարձնել այս հրաշալի նախաձեռնության վերջին քայլը: Ուրեմն՝ կկանաչեն այս գարուն Աշոցքի լեռներում նոր դաշտեր, ու քիչ ավելի աշխույժ կհոսի Զույգաղբյուրին հարակից Ախուրյանը, որպես շնորհակալություն Վեոլիա ջրի նպատակասլաց աշխատանքի: [b] Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր