211652_close_icon
views-count3055 դիտում article-date 18:35 04-04-2019

Սլավոլյուբ Մուսլինը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը. Football365

Սերբ մասնագետ Սլավոլյուբ Մուսլինը բանակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ և կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է [url=http://www.football365.am/wp/?p=227496&fbclid=IwAR12HvDasChBYE-8znBnFsUHC8tEkSVmMf-tM-1sfHD-tBYiNVNQD7YgEJc]Football365[/url].am-ը: Նշենք, որ Մուսլինը ներկա է գտնվել Հայաստանի գավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» հանդիպմանը: 65-ամյս Մուսլինը մարզչական հարուստ կենսագրություն ունի, սակայն ոչ միշտ է կարողացել իրեն դրսևորել զբաղեցրած պաշտոններում: Շատ տեղերում, որտեղ աշխատել է, գործը հասել է խաղացողների հետ ծագած խնդիրներին: Նրա գլխավորությամբ սերբերը ընտրական խմբում զբաղեցրեցին առաջին տեղն ու նվաճեցին 2018 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր, սակայն դրանից հետո նրան պաշտոնանկ արեցին: Պատճառը խաղացողների հետ ունեցած ոչ կատարյալ հարաբերություններն էին, ինչի արդյունքում մի շարք ֆուտբոլիստներ հրաժարվեցին խաղալ նրա գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր