211652_close_icon
views-count3199 դիտում article-date 16:25 04-04-2019

Մաուրիսիո Պոչետինո. «Տոտենհեմը» նոր, փառահեղ դարաշրջան է սկսում. բացվեց ակումբի նոր ստադիոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ԱՊԼ-ում «Քրիսթալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակը՝ 2:0: Նշենք, որ դա լոնդոնցիների առաջին հանդիպումն էր նորակառույց «Տոտենհեմ Հոթսպուր Ստեդիում» մարզադաշտում: «Յուրահատուկ պահ է, յուրահատուկ երեկո: Կարծում եմ և հավատում եմ, որ սա աշխարհի լավագույն մարզադաշտն է: Մենք գիտենք, որ խաղը լինելու է ծանր և բարդ: Ուրախ եմ ակումբի նախագահ Դանիել Լևիի համար, սա նրա ֆանտաստիկ նախագիծն էր: Այդ հաղթանակը նրան եմ նվիրում: Հենց սկզբից անհավանական զգացմունքներ էին: Հաղթանակն էլ կարևոր էր մեր համար: Այսօր մենք փառքին մոտեցանք: Այժմ մենք պետք է փառքի հասնենք տիտղոսների տեսքով: Սա նոր դարաշրջանի սկիզբն է: Մենք ավարտեցինք նախորդը և սկսում ենք նորը՝ մեր երկրպագուների համար», ասել է Պոչետինոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր