211652_close_icon
views-count1030 դիտում article-date 15:40 04-04-2019

«Ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ մտածված ու զգույշ. Արթուր Վանեցյան. tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կեղծ օգտատերերի՝ «Ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված, եթե գրառումների մեջ, լինի ֆեյք թե սովորական անձ, չլինի հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չեն ունենա. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ֆեյքերի դեմ պայքարը ԱԱԾ խնդիրն է, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2019/04/04/vanetsyan/2964976?fbclid=IwAR0JjmvScB7CZVxy-PSxevQymnxXFFLmIg2RHE8h-7d0fFmfwpeCwez71R0]Tert.am[/url]-ը։ «Եթե գրառման մեջ հանցակազմ կա, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը»,- ասաց նա: Վարչապետը նշել էր նաև, որ մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Վանեցյանը նշեց, որ մանիպուլյացիան այն է, որ արտահայտությունները կամ գրառումները, որոնք արվում են, այն թեմաները, որոնք տարածվում են սոցցանցերում անանուն օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/04/04/vanetsyan/2964976?fbclid=IwAR0JjmvScB7CZVxy-PSxevQymnxXFFLmIg2RHE8h-7d0fFmfwpeCwez71R0]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր