211652_close_icon
views-count45843 դիտում article-date 15:32 04-04-2019

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արմավիրի մարզի 2 բնակչի. նրանք քննիչի որոշմամբ ձերբակալվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկոթյուններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյուքնում ոստիկանության Արմավիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սարգիս Աբելյանն ու Արմավիր քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Հակոբ Խաչատրյանը։ Վերջիններս կսկածվում են այս տարվա մարտի 21-ին Արմավիր քաղաքի 107-րդ թաղամասի թիվ 204 տան բնակիչներ՝ 49-ամյա Կարապետ Մարգարյանի և 35-ամյա Լաուրա Գրիգորյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ։ Կասկածյալները քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/21/1120341/?fbclid=IwAR1GC84j9V8lXCTto1NzlkUcDJUPGLuvZ-UCbbBoKBGkD2XWEqB4J7hnv28]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղ, որոնցից մեկը զինված հրացանով, մեկը՝ ատրճանակով, մտել էին Արմավիր քաղաքի 107 թաղամասի 204 տուն և զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել նշված տանը: Ավազակներին չէր հաջողվել իրենց սև գործն ավարտին հասցնել, քանի որ տանտերը՝ 49-ամյա Կարապետ Մարգարյանը, դիմադրություն էր ցուցաբերել, ինչի արդյունքում էլ հնչել էին կրակոցներ, այնուհետև 2 ստահակները դիմել էին փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մնացական Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Փաստի առթիվ ստեղծվել էր օպերատիվ խումբ՝ Արմավիրի ոստիկանապետ Մ. Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ տանտերը տեղափոխվել է հիվանդանոց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր