211652_close_icon
views-count1279 դիտում article-date 16:47 04-04-2019

ԵՄ-ում վստահ չեն, որ Զելենսկին եվրոպամետ քաղաքականություն կվարի. The Wall Street Journal

Եվրամիության երկրների պաշտոնատար անձինք անհանգստացած են այն բանից, որ Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին առայժմ բավականաչափ պարզորոշ չի դրսևորել եվրաինտեգրացման իր ձգտումը: Այդ մասին նշված է The Wall Street Journal թերթի կայքում ապրիլի 3-ին հրապարակված հոդվածում։ «Եվրոպայի պաշտոնատարներն ասում են, որ մտահոգություն ունեն այն բանի առնչությամբ, թե Զելենսկին կկարողանա արդյո՞ք դիմակայել Մոսկվային ու պահպանել Ուկրաինայի եվրոպամետ կուրսը: Նա երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել և քիչ մանրամասներ է բացահայտել կաբինետի ձեւավորման ու երկրի կառավարման իր պլանների վերաբերյալ»,- նշում է հոդվածագիրը։

Նմանատիպ նյութեր