211652_close_icon
views-count981 դիտում article-date 16:12 04-04-2019

Դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Ապրիլի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Radek Vondráček) հետ։ Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին՝ նախագահ Վոնդրաչեկը պատրաստակամություն հայտնեց ակտիվորեն ներգրավվել հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերություններում, և իր համակրանքը՝ Հայաստանի նորընտիր խորհրդարանի և Հայաստանում իրագործվող ժողովրդավարության զարգացման գործընթացների հանդեպ։ ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին՝ Պալատի կողմից 2017թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ։ Նա ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները՝ հատկապես շեշտելով Եվրոպական Միության հետ զարգացող համագործակցությունը, և այդ առումով կարևորելով Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացման անհրաժեշտությունը։ Դեսպանը բարձր գնահատեց հայ-չեխական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների դինամիկան՝ հույս հայտնելով, որ Ռադեկ Վոնդրաչեկը մոտ ապագայում կայցելի Հայաստան։ Դեսպանը նաև տեղեկացրեց Պատգամավորների պալատի նախագահին ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին զարգացումների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր