211652_close_icon
views-count5127 դիտում article-date 16:03 04-04-2019

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր